Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը օրերս պատերազմում էին, երեկ միասին էին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Աբովյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։

Այս «դեպքն» ուշագրավ է նրանով, որ ընդամենը օրեր առաջ նրանք հրապարակավ պատերազմի մեջ էին։ Սկսել էր մարզպետը՝ քաղաքապետին մեղադրելով սաբոտաժ անելու, իրեն չենթարկվելու մեջ։ Գևորգյանն էլ հակադարձում էր, թե մարզպետն իր անձնական խնդիրներին քաղաքական աստառ է տալիս։ Երեկ «հակամարտող» կողմերին միավորել էր «Ամերիա» բանկը։ Նրանք ջերմ ու սիրալիր էին միմյանց հանդեպ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: