Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

քվեարկություն

Ազգային ժողովը 71 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունի թիվը կրճատել, դարձնել 12 նախարարություն։ Ըստ փոփոխության՝ կկրճատվի նաև փոխվարչապետերի թիվը՝ 3-ից դառնալով 2։

Այսպիսով, ըստ փոփոխությունների, նախարարությունների ցանկը հետևյալն է․

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

2) Առողջապահության նախարարություն,

3) Արդարադատության նախարարություն,

4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,

5) Արտաքին գործերի նախարարություն,

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

7) Շրջակա միջավայրի նախարարություն,

8) Պաշտպանության նախարարություն,

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

11) Էկոնոմիկայի նախարարություն,

12) Ֆինանսների նախարարություն:

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնբաց: