Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ջանջուղազյան

ԱԺ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության շրջանառության մեջ դրած՝ «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։ Որոշումը նախագիծը 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ ձայներով չընդունվեց։

Հիշեցնենք, որ ԼՀԿ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են կատարվում կրճատումները, ո՞ր ՊՈԱԿ -ներն ու ԾԻԳ -երն են կրճատվում,որքան միջոցներ են խնայվուն այդ կրճատման արդյունքում և արդյոք դրանք ուղղվելո՞ւ են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը:

Ֆինանսների նախարարության պատասխանը, սակայն, չէր բավարարել ԼՀԿ-ին։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այն բնորոշել էր վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ:

Օգտվելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Էդմոն Մարուքյանը դրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: