​​​​​​​ԱՄՆ-ն ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելով ցույց տվեց իր իրական դեմքը․ Իրանի հոգևոր առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

g

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելուն․

«ԱՄՆ-ի լկտիությունը ցույց է տալիս արևմտյան լիբերալ ժողովրդավարության իրական դեմքը»,- ասել է այաթոլլա Ալի Խամենեին:

Նա ընդգծել է․ «Իրանի ժողովրդի թշնամիները, ելնելով իրենց գնահատականներից և ծրագրերից, վստահ էին, որ Իսլամական Հանրապետությունը չի տեսնի իր 40-ամյակը, բայց Իրանի առաջընթացը կանգ չառավ, Աստծո օգնությամբ, ժողովրդի համառության ու կամքի ու կրոնական հավատքի շնորհիվ, այն կշարունակվի»։

Այաթոլլա Խամենեին, վկայակոչելով արեւմտյան քաղաքակրթության կողմից Մարդու իրավունքների մասին ստերի բացահայտումը եւ Գազայի պատմության մեջ արեւմտյան երկրների կեղծավորությունն ու երկերեսանիությունը, ասել է.«Արեւմտյան երկրները, որ աղմկում եւ բղավում են հանցագործի մահապատժի համար, աչք են փակել Գազայում 30 000 խաղաղ բնակիչների սպանության վրա, եւ ԱՄՆ-ն անօրինակ լկտիությամբ հերթական անգամ վետո է դրել Գազայի ռմբակոծությունները դադարեցնելու բանաձեւի վրա»։

 

--00—ՍՊ