«Բարի գալուստ ՀՅԴ մեծ ընտանիք»․ Իշխան Սաղաթելյանը՝ երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ff

Այսօր Պռոշյանի «Զորաց» պանթեոնում կայացած երդման և խոստման արարողությանը ընթացքում շուրջ 6 տասնյակ երիտասարդներ անդամակցեցին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը, և շուրջ 10 երիտասարդներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

դ

«Բարի գալուստ ՀՅԴ մեծ ընտանիք, սիրելի երիտասարդներ»,- նշել է նա:

--00—ՍՊ