Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը րոպեներ առաջ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

1538034792_9549689

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 8․20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն․Ս․-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք։ 

Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: