«Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

65d6eb49495cf65d6eb49495d0170858375365d6eb49495cd65d6eb49495ce

«Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի։

Այս մասին ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ վերադառնալով Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին։

«Եթե «Զանգեզուրի նախագիծը» հաջողությամբ ավարտվի, դա կլինի շատ կարևոր միջանցք, որը կկապի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով Կենտրոնական Ասիայի հետ»,-ասել է նա։

--00—ՅՄ