Փողի շուրջ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչը դանակով հարվածել է մորեղբոր նստատեղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

դանակ

Ապրիլի 17-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 63-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գ. Չաուշի հրապարակում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Մխոն դանակով հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21։00-ին հիվանդանոցից ևս բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած արտաքին արյունահոսությամբ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 19։00-ին Մազմանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 1979 թ. ծնված Միքայել Ղ.-ն գումարային հարցերի շուրջ վիճաբանել է քեռու հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է նրա նստատեղին՝ պատճառելով վնասվածք:
Ժամը 21։10-ին Միքայել Ղ.-ն Մազմանյան փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն: