Նաիրա Զոհրաբյանը Արմե Սարգսյանի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Նաիրա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և թողել կից գրառում։

«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։ Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման ընթացքում առաջանում են ընթացակարգային որոշ խնդիրներ։ 

Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի հանրապետության նախագահին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։