Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։

Այդ հիմքով իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,-գրել է Մարության՝ կից ներկայացնելով գրությունը:

1
1

 

 

1