Հայաստանը առ այս պահը ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին․ աղբյուր 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ֆ

Հայաստանը առ այս պահը ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին։ Այդ մասին գրում է ТАСС-ի աղբյուրը։ 

Նշենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Երևանը ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության սառեցման վերաբերյալ։ 

Հիշեցնենք՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ինչին հետևել է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը առ այն, որ կազմակերպությունն այդ մասով հայտարարություններ չի ստացել Երևանից։

 --00—ՍՊ