Աղբահանության երկրորդ օպերատորի հարցը լուծվեց. նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Կառավարությունն ընդունեց ընդունեց աղբահանության համար երկրորդ օպերատոր ունենալու որոշումը:

«Բոլոր հնարարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի», - նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա հավելեց, թե այն ընկերությունները, որոնք հետևում են քննարկումներին ու կարող են աջակցել, վատ չի լինի, որ իրենց աջակցությունն առաջարկեն քաղաքապետարանին: 

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևաի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով: Նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա: