Այո՛, քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար․ Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժեր, որ կառավարությունը 124 մլն դրամ գումար հատկացներ տոնը նշելու համար, պատասխանեց․ «Հիշենք՝ սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումներին նույնպես գումար հատկացվեց։ Այսինքն՝ տոնակատարությունների համար պարբերաբար գումարներ հատկացվում են, և այո՛, ես կարծում եմ, որ քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար»։

 Իշխանական խմբակցության ղեկավարը նկատեց, որ տոնը պետք է ապակենտրոնացնել և չնշել միայն Երևանում։ 

 Հարցին, թե հնարավոր չէր այդ գումարն ուղղել ավելի կենսական հարց լուծելուն, ի պատասխան, Մակունցը լրագրողից օրինակ խնդրեց։

 Լրագրողն ասաց՝ օրինակ՝ աղբահանության հարցը, ինչին Մակունցը արձագանքեց. «Այդ հարցով արդեն զբաղվում են, դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են»։