ԼՂ-ից տեղահանված ուսանողների կրթության 1 տարվա վճարը կկատարի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1131304

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր սովորում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 16 հազար 900 աշակերտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք 3800-ին մոտ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում հաշվառված սովորողներ, որոնց կրթության վճարը կատարում է Կառավարությունը: Այս տարվա ընթացքում դա կանենք՝ առանց հաշվի առնելու առաջադիմությունը, մյուս տարվանից հաշվի կառնվի նաև այդ կոմպոնենտը»,- անդրադառնալով նաև ԼՂ-ից տեղահանված ուսանողների հարցին՝ նշեց փոխվարչապետը:

--00—ՅՄ