ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

խա

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝  պարզաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսպես է մեկնաբանել ՌԴ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ «սառեցման» իրավական ընթացակարգեր գոյություն չունեն, ու Երևանը պետք է կոնկրետացնի իր դիրքորոշումը:

«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում ոչ մի առաջընթաց չկա, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երևանը չի մասնակցում կազմակերպության գործունեությանը»,-նշել է նա:

--00—ԼՀ