Միջազգայնորեն արձանագրվեց իմ պնդումը, թե ՀՀ-ում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. խոսքի ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած դիրքին`ընդգծելով, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 61-րդ հորիզոնականում:

Վարկանշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

«Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:

Հ.Գ. Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները և առաջարկները և կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը»,- գրել է վարչապետը: