Պարեկները այրվածքներ ստացած քաղաքացուն նախ օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

այր

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկներ Արթուր Պողոսյանն ու Անուշ Նահապետյանը ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի և հայտնում, որ Վերի Պտղնի գյուղի թիվ 1-ին հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են հրդեհի վայր, այդ ընթացքում էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Մինչ հրշեջների ժամանումը պարեկները «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Արսեն Դ․-ին, ով այրվածքներ է ստացած լինում, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում «Աբովյան» բժշկական կենտրոն․ ճանապարհին պարեկները նկատում են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, կանգնեցնում են նրան և վիրավորին տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ