ՇՕ բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ․ կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հհ

 Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:

«Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հավելվածը հնարավորություն է ընձեռում  նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը: 

Նոր համակարգը կգործի մարտի 1-ից: 

--00—ՍՊ