Կարիք չկա պետբյուջեն վատնել՝ սեփական փառքն օրացույցում ամրագրելու համար․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

«ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:

Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ, -իր ֆեյսբուքյան էջում օրվա թեմային անդրադառնալով՝ գրել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը և հետևյալ գնահատականը տվել,-Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։

Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»։