Կառավարությունը հակակրանք ունի Արցախի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, 5 տարում միայն սերտիֆիկատ կտան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

dd

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կառավարությունը նախատեսում է բռնի տեղահանված արցախցիների բնակարանային հարցերը լուծել 5 տարում։

Ընդ որում, ոչ թե 5 տարում նախատեսում է տներ կառուցել, այլ մարդկանց բաժանել բնակարան ձեռքբերելու սերտիֆիկատներ։

Այս մարդիկ ուղղակի հակակրանք ունեն Արցախի, արցախցիների և Արցախի հետ կապված ամեն ինչի նկատմամբ։

Չնայած, երեք տարում Շուռնուխում 13 տուն կառուցողներից, ավելի ճիշտ, չկառուցողներից, ինչ սպասես»,- գրել է Առաքելյանը։

--00—ՍՊ