Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել, մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ff

 

Փետրվարի 26-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Արևելյան Միջերկրականում։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին մասնակցել են երկու երկրի ռազմանավեր ու ուղղաթիռներ։ Նաև զորավարժությանը մասնակցել է Մեծ Բրիտանիային պատկանող «‎RFA Argus» լոգիստիկ նավը, որը ներառված է զորավարժությունների մասով ՆԱՏՕ-ի մշտական ծառայողական խմբում։
 

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ