Տավուշի եկեղեցին միասնական աղոթք է բարձրացրել առ Աստված․ Արևագալի ժամերգությունն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ff

Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի հոգևորականները Արևագալի ժամերգություն են կատարել, հայտնում են Տավուշի թեմից։ 

Արևագալի ժամերգությունն առաջին մարդու հետ ծնված աղոթք է։

Աստծո ստեղծագործությունից հետո մարդը տեսել է արևը, փառք է տվել Աստծուն և ասել՝ այս լույսի, այս ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Եվ այդպես ապրել է։

Այդ փառաբանությունը հետագային արդեն ձևավորվել, ժամերգություն՝ աղոթք է դարձել։

Այս ժամերգությունը մեր եկեղեցում ձևավորվել է 7-րդ դարում։ Հետագայում՝ 12-րդ դարում, Սուրբ Ներսես Շնորհալի մեծ հայրապետն այն բերել է այսօրվա տեսքին․ ինչ որ հիմա ինչ որ այսօր երգում ենք, աղոթելու ենք, Սուրբ Ներսես Շնորհալու գրածն է։

Միայն պատկերացրեք․ 12-րդ դարում է գրվել Հռոմկլայում, այսօր՝ 21-րդ դարում Այգեձորում այդ նույն բառերով, նույն երգերով, նույն խոսքերով մենք ենք վերապրում։ Միայն բառերը չեն նույնը, այլ զգացմունքը, ինքնությունը, նույնությունը։

Ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին է արել դա, ինչպես ինքն է երգել, ինքն է արտասանել, ինչ է ապրել, ինչ է զգացել, նույնը մենք ենք անում, մեր նույնությունն իր հետ այդպես է։

Կարծես թե ինքն է խոսում, մենք ուղղակի հնչեցնում ենք իրեն։ Սա է իսկությունը։

12-րդ դարում Կիլիկիայում գրված և հիմա` 21-րդ դարում Այգեձորում արտասանված․ սա հավիտենականություն է, չէ՞։

———

Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց.

Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ.

ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի

———

Մեծ Պահքի ճամփորդության այսօրվա հանգրվանն Այգեձորն էր։ Գյուղի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր ՏաՀույսի թեմի հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարեցին։

Արդեն 8-րդ տարին է, ինչ Բագրատ Սրբազանի օրհնությամբ ՏաՀույսի թեմի բոլոր հոգևորականները Մեծ Պահքի յուրաքանչյուր չորեքշաբթի օր միասնական աղոթքի են կանգնում Տավուշի որևէ համայնքային եկեղեցում։

--00—ՍՊ