Զախարյանի վրա ճնշում չկա. Գոլուբին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ff

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի՝ Լա լիգայում հարմարվելու մասին։

«Ակումբում Արսենի վրա ճնշում չկա: Եվ սրան սպասելու կարիք չկա։ Նա հարձակվող չէ, որ գոլեր ու գոլային փոխանցումներ կատարի։ Նա խաղում է ձախ եզրային հարձակվողի դիրքում։ Այնպես որ, ճնշման մասին խոսք չկա»,- Գոլուբինի խոսքն է մեջբերել Sport Day by Day-ը, փոխանցում է Armsport-ը։ 

20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամոյից» նախորդ ամռանը: Դրանից հետո նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

--00—ՍՊ