Ապրիլի 24-ին Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կքննարկեն ԼՂ հարցը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը լինելու է Մոսկվայում՝ միջազգային անվտանգության VIII՝ Մոսկովյան համաժողովին»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կքննարկվի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն սպեկտր:

«Դրանց թվում են՝ Եվրաատլանտիկայում ռազմաքաղաքական իրավիճակի ապաէսկալացիայի կառուցողական երկխոսության վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ահաբեկչության, թմրասպառնալիքի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաեւ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությունը»,- ասել է Զախարովան: