Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ֆ

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հեռանում է Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։ 

--00—ՍՊ