Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ծառուկյան

Կառավարությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրա՝ քննարկվել են կառավարություն-խորհրդարան համագործակցությանը, ինչպես նաև «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակին և ներդրումային միջավայրին  վերաբերող հարցեր։

«Քննարկվել են երկկողմ հետարքրքություն ունեցող բոլոր հարցերը»,-նշեց Վլադիմիր Կարապետյանը։