Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա Անթալիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ff

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը․

«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», - գրել է Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

 

--00—ՍՊ