ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել Է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մատվիենկոյի թեկնածությունը միակն Էր, որոշումն ընդունվել Է միաձայն: «Գործընկերնե՛ր, շնորհակալություն վստահության համար»,-ասել Է Դաշնության խորհրդի խոսնակը: Խորհրդի նախագահի ընտրություններն անցկացվում են ամեն տարի ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանի շրջանակում: