Դանակահարություններ՝ Նուբարաշենում. պարզվել է 3 վիրավորի ինքնությունը, դեպքի վայրն ու հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Screenshot_5

Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիչ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:  
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի  հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Ոստիկանների և պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ