Ռուբինյանց փողոցում մեքենաներ են բախվել․ վարորդին հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ֆֆֆ

 

Մարտի 1-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW», «Opel» մակնիշների ավտոմեքենաներին և ճամփեզրի բետոնե սյանը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։

--00—ՍՊ