Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ֆֆ

 

Մարտի 1-ին, ժամը 15:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատվածը և կուտակած մոտ 300 հակ անասնակեր:

--00—ՍՊ