Լեհաստանում մեքենան ամբոխի մեջ է մխրճվել․ 12 մարդ վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ֆֆ

 

Լեհաստանի Շչեցին քաղաքի կենտրոնում մարդատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է, վարորդը դիմել է փախուստի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շչեցինի Ռոդլո հրապարակում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով՝ դեպքից հետո վարորդը կանգ չի առել, ավտոմեքենայով անհետացել է և այժմ որոնվում է։

--00—ՍՊ