Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է տվել գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

դ

Նախկին խորհրդային գեղասահորդ Գուրգեն Վարդանյանը, ով 1989 թվականին տեղափոխվել է Հունգարիա այս երկրի մարզիկների հետ որպես մարզիչ աշխատելու, ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Վարդանյան Գուրգեն, ծնված 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանում», նշված է ՌԴ քաղաքացիություն ստացածների ցուցակում։

Վարդանյանը վերջին տարիներին զբաղեցնում էր Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, 2023 թվականի գարնանը նա քննադատության է ենթարկվել Ռուսաստանից մեծ թվով մարզիկների հավաքականում ընդգրկվելու պատճառով։ 2023 թվականի մայիսի 4-ին Վարդանյանը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ