ՌԴ-ն ասում էր` եթե Հայաստանին զենք մատակարարվի, նրանց դիրքորոշումը կկոշտանա. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ֆֆ

Մենք բանակի բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, բայց բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են տեղի ունեցել, ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ և գնված զենքը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշում է՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից հասել է 10%-ից ցածր թվի․ «ՌԴ-ն ասում էր` եթե ՀՀ զենք մատակարարվի, Հայաստանի դիրքորոշումը կկոշտանա։ Ռուսաստանը մեզ կանգնեցրել է փաստի առաջ, երբ զենք չի մատակարարել․ մենք սկսել ենք բազմաթիվ այլ երկրների հետ աշխատել»,- ասել է նա։ 

--00—ՍՊ