Սպիտակում անհայտ անձինք բնակիչներից անձնական տեղեկություններ են հավաքում․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

դդ

Սպիտակի համայնքապետարանը նախազգուշացնող հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

«Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։ Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ»։

--00—ՍՊ