Տարեսկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 3 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

3.thumb

Տարեսկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 3 հազար դեպք: Հարևան երկրում մասնագետներն ամեն օր արձանագրում են կարմրուկով վարակման 15-25 նոր դեպք, ինչը տագնապալի ցուցանիշ է, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»`հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Տարվա կտրվածքով կարմրուկով վարակման 10 դեպքը համարվում է նորմա: Մինչդեռ 2019 թվականի սկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով վարակման ավելի քան 3 հազար դեպք, ինչը գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը: Վերջին տվյալներով`կարմրուկի դեմ պատվաստում է ստացել 118 հազար մարդ, սակայն դա բավարար չէ: Հիվանդությունը չի նահանջի, մինչև երկրի պատվաստված բնակիչների թիվը չհասնի 350 հազարի:

Վրաստանում կարմրուկով վարակման դեպքեր ամենից շատ արձանագրվում են Թբիլիսիում: