Շարունակվում են Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ֆ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին «Риа Новости»-ին հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը:

«Վերջնական ժամկետները դեռ որոշված չեն»,- հայտնել է աղբյուրը։ 
 

Հիշեցնենք՝ Կրեմլն իր հերթին հայտնել էր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին, սակայն կոնկրետ ժամկետներ կրկին չէին նշվել։

 --00—ՍՊ