Բայրամովը հայտարարել է՝ ՀՀ-ն «պետք է սադրիչ հայտարարություն չանի, որ չվնասի խաղաղության գործընթացին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

գգ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա-Մարիա Շմիդի հետ, ում հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային գործընթացները: Այդ մասին ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշել է, թե Հայաստանը իբր «պետք է զերծ մնա սադրիչ հայտարարություններից, որպեսզի էլ ավելի չվնասի խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ 

 --00—ՍՊ