Ուղևորներով ավտոբուսից վարորդը իջել է, ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել ծառերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ff

 Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ