Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

в

 

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի անձնական հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Նման հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ, սակայն աշխատանքներ են տարվում այն ​​կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Քըլըչը՝ պատասխանելով Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցին։

Սիրիական խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի և Թուրքիայի ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ ավարտին հասցնելով կարգավորման ճանապարհային քարտեզին վերաբերող աշխատանքը, ինչը կվերականգնի դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջև։

Սակայն Ասադը բացառեց Էրդողանի հետ անձնական հանդիպման հնարավորությունն այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները կնշանակեն Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի օկուպացիայի ճանաչում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ