Պաղեստինի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1131614

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։

«Ճիշտ ճանապարհը կլինի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելը՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար... Սակայն այս պահին երկրները քաջություն չունեն Իսրայելին որևէ բան ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կայացած պանելային նիստի ընթացքում:

Ալ-Մալիքին նաև կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Նաբուլսի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ նախ դրանք պետք է կիրառի Միացյալ Նահանգները։

--00—ՅՄ