Հրապարակվել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի՝ տիեզերքից արված առաջին լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված հրդեհից հետո հրապարակվել է մասնակի ավերված տաճարի՝ տիեզերքից արված առաջին լուսանկարը:

Ինչպես նշում է life.ru-ն, ուշագրավ կադրը հրապարակվել է Եվրամիության՝ Երկրի մշտադիտարկման «Կոպերնիկ» տիեզերական ծրագրի թվիթերյան էջում

Կից գրառման մեջ նշվում է, որ սա հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի՝ տիեզերական արբանյակից արված առաջին լուսանկարն է:

Հրդեհի պատճառած վնասի իրական չափը գնահատելու համար կայքում հրապարակվել է նաև տաճարի՝ ապրիլի 15-ից առաջ արված լուսանկարը:

1
1
1