Երևանը գիտակցաբար Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն է վարում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ռուսաստանը ցավում է, որ Երևանը գիտակցաբար վարում է Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն։ Այս մասին Անթալիայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, դա դաշնակցին վայել չէ»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ Հայաստանը հարաբերություններ է կառուցում ոչ թե ընկերների, այլ նրանց թշնամիների հետ։

--00—ՅՄ