Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժ աշխատանքի է անցել Շիրակի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1131621

Շիրակի մարզում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3950 անձ՝ (1082 ընտանիք), որից 2732-ը՝ Գյումրիում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մազպետի տեղակալ  Աննա Մարտիկյանը։

Մարզպետի տեղակալն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով ԼՂ-ից  տեղահանված և Շիրակի մարզում հաստատված անձանց կառավարության հինգ որոշումներով հատկացվել է 174.6 մլն դրամ, որն ուղղվել է հյուրանոցային ծառայություններին, սննդի ծախսերին և դրամական աջակցության տրամադրմանը։ Հատկացվել է հումանիտար օգնություն, որը տրամադրել են տարբեր երկրներ ու կազմակերպություններ։

Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգն ու պատկան կառույցներին դիմելու ընթացակարգը, առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությունը։ Անդրադարձ է կատարվել մարզի ուսումնական հաստատություններում սովորողներին, տեղեկացվել է, որ մարզի դպրոցներում այսօրվա դրությամբ ուսումը շարունակում է 716 աշակերտ, մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի են անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ