ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Screenshot_10

Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքից՝ ասելով, որ կազմակերպությունն անվտանգություն ապահովելու փոխարեն, ընդհակառակը, խնդիրներ է ստեղծում։ Նա ընդգծել է՝ եթե ստեղծված իրավիճակը շարունակվի, Հայաստանը փաստացի սառեցումից կարող է անցնել ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման։

«Եթե ​​Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով»,-նշել է Բորդյուժան՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։

«Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,- ասել է Բորդյուժան։

Նա հավելել է, որ եթե նման սցենարն իրագործվի, ապա հավանականությունը, որ կազմակերպությունը «ինչ-որ կերպ կտարածի իր վրա (Հայաստան-խմբ.) անվտանգության բոլոր համակարգերը, «մեծապես կկրճատվի»: Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։

Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։

--00—ՅՄ