Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1131633

«Սլավյանսկի բազար 2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանն ու Սյուզաննա Մելքոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որի արդյունքում հայտնի դարձան պատվիրակների անունները, անցկացվեց մարտի 2-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Չորս տասնյակի հասնող հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Ժյուրին, հաշվի առնելով նրանց տվյալները, «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրեց մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։

Իննամյա Յանա Ստեփանյանը, որը հայաստանյան նախընտրական փուլում ներկայացավ նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Այսբերգ» երգերով, Հայաստանը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում կներկայացնի 8-14 տարեկան տարիքային խմբում:  Մրցույթն անցկացվելու է  հուլիսի 9-15-ը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ