Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները հավասարապես լինելու են բոլոր մարզերում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

0420demo1_ONK7f

ՀՀ քաղաքացու օրը բոլոր մարզերում հավասարապես տեղի են ունենալու նույն միջոցառումները, ինչ Երևանում: Այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, ով խորհրդատվական մակարդակում օժանդակում է միջոցառումների կազմակերպմանը:

«Կա շատ կարևոր շեշտադրում, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները հավասարապես լինելու են բոլոր մարզերում: Բոլոր մարզերում ունենալու ենք նույն այն միջոցառումները, որոնք նաև տեղի են ունենալու Երևանում»,-ասաց Վիրաբյանն ու կարևորեց իրականացվող նախաձեռնությունը, որ միջոցառումները հավասարապես են բաշխվում:

Նա նշեց՝ կցանկանար, որ մնացած պետական տոները  նույնպես նշվեն նաև մայրաքաղաքից դուրս՝ բոլոր մարզերում: