Դոլարն ու եվրոն թանկացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

յ.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 404.14  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.65 դրամ (աճել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.25 դրամ (աճել է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 441-447 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.12-4.39 դրամով, վաճառվում է 4.45-4.63 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:

Եվրոն գնվում է 435-437 դրամով, վաճառվում է 442 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.35 դրամով, վաճառվում է 4.45 դրամով:

--00—ԼՀ