Ֆրանսիան մոտ ապագայում զինվորներ չի ուղարկի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ff

 

Ֆրանսիան մոտ ապագայում չի դիտարկում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին չեխական Pravo թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․

«Ես միշտ հստակ խոսել եմ՝ մենք չենք կռվում ռուս ժողովրդի դեմ և մերժում ենք էսկալացիայի տրամաբանությունը»,-- նշել է Ֆրանսիայի նախագահը։ 

Հիշեցնենք, ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Արևմուտքը քննարկում է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը՝ հավելելով, որ «ոչինչ չի կարող բացառվել»: Դրանից կարճ ժամանակ անց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարեցին, որ Բեռլինը չի ուղարկի իր զինվորականներին Ուկրաինա: Շոլցը միաժամանակ ընդգծել է, որ դա չեն պատրաստվում անել ՆԱՏՕ-ի երկրները։

--00—ՍՊ