Խոշոր հրդեհ՝ Սարդարապատ գյուղում․ կենդանիներին փրկել են կրակի ճիրաններից․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

jj

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությւան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմերից մեկում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ արզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի սկզբնամասում գտնող, բնակիչներին պատկանող գոմերի հարևանությամբ ու մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման  դեմ պայքարել են գյուղացիները ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը մի քանի անասնագոմեր ու խոտի հսկայական դեզեր, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Աղբյուրի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ դեռ չգիտեն, թե ինչից է առաջացել կրակը, սակայն շնորհիվ Արմավիրի հրշեջ փրկարարների, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների՝ հիմնականում համայնաքային ոստիկանության և գյուղացիների, մոտ 50-ից ավելի խոշոր եղջերավոր անասուններ փրկվել են, քանի որ ծուխը լցվում էր նաև գոմեր ու հենց նրանք էին, որ կարողացան անասուններին գոմերից դուրս բերել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Այրվել է մոտ 400 քառակուսի մետր չոր եղեգ, 4 հատ ուռենու ծառ ջերմահարվել է, բայց բազմաթիվ ծառեր ու հրդեհի հարևանությամբ գտնվող անասնագոմեր փրկվել են կրակի ճիրաններից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ